Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարությամբ գոհունակություն է հայտնել «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նա ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդի ժողովրդավարությունը։
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը այս տարի զարդարում են արքայադուստրերը՝ 10-ամյա Լեոնորը և 8-ամյա Սոֆյան դարձել են ամանորյա բացիկի կենտրոնական դեմքեր՝ Ֆելիպե թագավորի և Լետիսիա թագուհու բացակայությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, իր նստավայրում հյուրընկալել է պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների:
Ազգային ճակատի մաքուր հաղթանակը Ֆրանսիայի տեղական ընտրություններում ապացուցում է, որ կուսակցությունն այլևս ընդդիմադիր ուժ չի համարվում, որը լրջորեն բարդացնում է ավանդական կուսակցությունների խնդիրը՝ գրում է շվեյցարական Le Temps-ը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...